Լուրեր

Հանդիպում "Jiangsu Provincial Construction Group Overseas Subsidiary" ընկերության հետ

Ջանսու նահանգի Նանկին քաղաքում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» և «Jiangsu Provincial Construction Group Overseas Subsidiary» ընկերության ներկայացուցիչների միջև: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված ՀՀ տարածքում բնակելի և առևտրային տարածքների շինարարության և 2020 թվականին համատեղ գործողությունների ծրագրի հետ: Բացի դրանից, չինական կողմն արտահայտել է իր պատրաստակամությունը ստանձնելու Հիմնադրամի կողմից առաջարկվող բոլոր շինարարական ծրագրերի իրականացումը Հայաստանում: Հանդիպման արդյունքում կազմվել է «Ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր», որը կնքվել է երկու կողմերի տնօրենների խորհուրդների նախագահների կողմից:

«Jiangsu Provincial Construction Group Overseas Subsidiary» ընկերությունը հանդիսանում է Ջանսու նահանգի ամենամեծ շինարարական կազմակերպությունը և ENR ամսագրի կողմից ընդգրկվել է լավագույն 150 շինարարական ընկերությունների ցանկում: