Լուրեր

Հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Տեղի է ունեցել հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ղեկավարության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի և Հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովի՝ մի կողմից, և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պրն. Վարոս Սիմոնյանի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ներդրումների բաժնի պետ՝ պրն. Արմեն Այվազյանի միջև՝ մյուս կողմից:

Հիմնադրամը տրամադրեց տեղեկություններ 2019 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած բազմաթիվ միջոցառումների մասին, ինչպիսիք են ՀՀ Շիրակի մարզի և ՉԺՀ Հայնան նահանգի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, Հիմնադրամի մասնակցությունը «Տրոպիկական գյուղատնտեսական արտադրանքի 2019 թվականի միջազգային ձմեռային տոնավաճառին», որին Հիմնադրամը ներկայացրել էր Հայաստանի ազգային տաղավարը, հանդիպումները Հայնան նահանգի առևտրի կոմիտեի, մաքսային կոմիտեի, մարդկային ռեսուրսների նախարարության և Հայնան Էըրլայնզ ընկերության հետ:

Էկոնոմիկայի նախարարությունը դրական է գնահատել Հիմնադրամի կողմից կատարված աշխատանքը, ներկայացրել է մի շարք կառուցողական առաջարկներ և բացատրություններ, որոնք Հիմնադարմը հաշվի կառնի իր հետագա գործունեության ընթացքում: