Գործընկերներ


Hainan Airlines

Հայնան Էըրլայնզ Հոլդինգ (Hainan Airlines Holding Co., Ltd) ընկերությունը հիմնադրվել է  1993-ի հունվարին Չինաստանի Հայնան նահանգում: Ընկերությունը ներպետական փոքր ապրանքափոխադրողից դարձել է միջազգային ավիաընկերություն, որը չվերքներ է իրականացնում ողջ աշխարհով մեկ: Հայնան Էըրլայնզը չորրորդ ամենամեծ ավիափոխադրողն է Չինաստանում:

 

Մրցանակներ

Հայնան Էըրլայնզը հայտարարվել է SKYTRAX հինգաստղանի ավիաընկերություն ութերորդ տարին անընդմեջ: Բացի դրանից, ընկերությանը նաև շնորհվել են մրցանակներ «Աշխարհի լավագույն բիզնես դասի հարմարություններ»,«Չինաստանի լավագույն ավիաընկերություն», «Չինաստանում ավիաընկերության լավագույն աշխատակազմ» անվանացանկերում: SKYTRAX աշխարհի 10 լավագույն ավիաընկերություններին առաջին անգամ 2017 թվականին միանալով՝ Հայնան Էըրլայնզը ցուցակում բարձրացավ և 2019 թվականին հասավ 8-րդ տեղին՝ դառնալով Չինաստանի առաջին ավիափոխադրողը, որին այդ կոչումը շնորհվել է երկու տարի անընդմեջ:

Թարմ և ժամանակակից ինքնաթիռներ

Boeing 787-8 և 787-9 Dreamliner մակնիշի ինքնաթիռներն օգտագործվում են մեր անդրխաղաղօվկիանոսյան  ուղիներում, իսկ Airbus 330 մակնիշի ինքնաթիռներն օգտագործվում են չվերթներում դեպի Եվրոպա: Հայնան Էըրլայնզ ընկերության ինքնաթիռների միջին տարիքը կազմում է 5 տարի, և մեր ինքնաթիռները զինված են անվտանգության, հարմարավետության և ժամանցի ամենավերջին տեխնոլոգիաներով:

        

 

Անթերի անվտանգություն

Սկսած մեր առաջին չվերթից՝ մենք 26 տարի շարունակ կատարում ենք անվտանք չվերթներ ընդհանուր 6.6 միլիոն ժամ տևողությամբ:  

 

 

Բիզնես դաս

Թռիչքների ժամանակ մեր բիզնես դասի ուղևորները ստանում են հինգաստղանի հյուրանոցային սպասարկում՝ օգտվելով հորիզոնական նստատեղերից, յուրօրինակ ուտեստներից, մրցանակներ ստացած գինիներից և սուրճի ու թեյի լայն տեսականուց: Հայնան Էըրլայնզը նաև տրամադրում է Bvlgari™ ապրանքանիշի կոսմետիկ պարագաների հավաքածուներ, BOSE™ ապրանքանշի ձայնամեկուսիչ ականջակալներ և չժանգոտող պողպատից Sola ապրանքանիշի սպասք:

Fortune Wings ակումբ

Միանալով Fortune Wings ակումբին՝ ճանապարհորդելու համար հավաքեք միավորներ, որոնք կարող են փոխանակվել տոմսերի և նվերների դիմաց կամ օգտագործվել կանխիկի փոխարեն՝ ապագա ուղևորությունների համար տոմսեր ձեռք բերելու նպատակով: Միավորները կգումարվեն նաև մեր գործընկերների հետ ճանապարհորդելու դեպքում, ինչպիսիք են Air Berlin, Alaska Airlines, Etihad Airways և այլք: