Լուրեր

«Ներդրումների աջակցման կենտրոնի» եւ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը»միջեւ փոխըմբռնման եւ համագործակցության հուշագրի ստորագրում

Գործարար հարաբերություններն ամրապնդելու եւ Ներդրումների Աջակցման Կենտրոնի (ՆԱԿ) եւ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի»(այսուհետ՝ «Հիմնադրամ»)միջեւ փոխադարձ համագործակցության զարգացման նպատակով մի շարք բանակցություններից եւ հանդիպումներից հետո ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի թեման երկու կողմերից շահագրգիռ կողմերի գործարար լուծումների ապահովումն է, Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ ներդրումային կլիմայի խթանումը եւ երկու երկրների միջեւ գործարար հարաբերությունների ամրապնդման գործնական հիմքերի հաստատումը:

Կողմերը պայմանավորվեցին համատեղ համագործակցության պայմանների շուրջ, որտեղ ՆԱԿ-ն համապատասխան աջակցություն կտրամադրի Հիմնադրամի կողմից ներգրավված Հայաստանի հետ համագործակցող կողմերին, իր հերթին, Հիմնադրամը համապատասխան աջակցություն կտրամադրի Չինաստանի հետ համագործակցության մեջ ներգրավված կողմերին՝ նրանց տրամադրելով համապարփակ աջակցություն եւ ծառայություններ, այդ թվում՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն երկու երկրների գործարար կլիմայի, ներդրումային հնարավորությունների եւ համապատասխան օրենսդրության մասին: