«Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը» (այսուհետ՝ Հիմնադրամ), իրականացնում է իր գործունեությունը ՀՀ կառավարության և մի շարք ՀՀ մարզերի մարզպետների աջակցության ներքո, ունի չինական ընկերությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների և կառավարական հաստատությունների հետ աշխատանքի բազմամյա փորձ:
Չինաստանն այսօրվա դրությամբ հանդիսանում է բիզնեսի համար ամենատարածված և ֆինանսապես հրապուրիչ ուղղություններից մեկը՝ ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այս պատճառով, մենք ձգտում ենք անել ամեն հնարավորը, որ մեր հաճախորդների պատվիրած ֆինանսական ծառայությունները և ապրանքները լինեն մրցունակ:
Մամուլ
Գործարար հարաբերություններն ամրապնդելու եւ Ներդրումների Աջակցման Կենտրոնի եւ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» միջեւ փոխադարձ համագործակցության զարգացման նպատակով մի շարք բանակցություններից եւ հանդիպումներից հետո ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր:
The Ministry of emergency situations and “Fund for Regional Development of Chinese-Armenian Relations” OJSC signed a memorandum of understanding, represented by Secretary General Vahagn Ohanyan and General Director of the foundation Vladimir Simonyants.
ՀՀ Հանրային խորհուրդը՝ քաղաքականությունների մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու իր հանձնառության շրջանակներում շարունակում է հանդիպում-քննարկումները տարբեր ոլորտների մասնագետների, գործընկերների, հանրային և մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ պրն. Դավիթ Անանյանը հանդիպում է ունեցել «Չին-հայկական հարաբերությունների զարգացման տարածաշրջանային հիմնադրամի» գլխավոր տնօրեն պրն. Վլադիմիր Սիմոնյանցի հետ: Հիմնադրամի ղեկավարը ներկայացրեց մի շարք առաջարկներ՝ Չինաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման և ապրանքաշրջանառության ավելացման համար՝
Տեղի է ունեցել հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ղեկավարության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի և Հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովի՝ մի կողմից, և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պրն. Վարոս Սիմոնյանի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ներդրումների բաժնի պետ՝ պրն. Արմեն Այվազյանի միջև՝ մյուս կողմից:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» ղեկավարության՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վլադիմիր Սիմոնյանցի և Հիմնադրամի նախագահ Սերգեյ Ավանեսովի՝ մի կողմից, և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար, փոխնախարար պրն. Վ. Բ. Տերտերյանի հետ՝ մյուս կողմից:
Ջանսու նահանգի Նանկին քաղաքում տեղի է ունեցել պաշտոնական հանդիպում «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» և «Jiangsu Provincial Construction Group Overseas Subsidiary» ընկերության ներկայացուցիչների միջև: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված ՀՀ տարածքում բնակելի և առևտրային տարածքների շինարարության և 2020 թվականին համատեղ գործողությունների ծրագրի հետ:
Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են Շիրակի մարզի արտադրական ներուժով ու արդեն գտել են այն ուղղությունները, որոնք կարող են գործարարների համար հաջող բիզնես ապահովել։ Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Շիրակի մարզպետի հետ հանդիպմանը հստակեցրել են ծրագրերը և վստահեցրել, որ Շիրակի մարզում շատ ավելի ներդրումային հնարավորություններ կան, քան կարծում էին։
Առաջիկայում Շիրակի մարզի բերքն ու բարիքը, Հայաստանում արտադրվող ալոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, հանքային ջրերը, հյութերն ու չրերը կհայտնվեն Չինաստանի Խայնան կղզում: Այս մասին 3 ամիս առաջ ծավալված խոսակցություններն արդեն ամրագրված են հայ-չինական համաձայնագրով:
Contact