Գործընկերներ


Tsayg TV

«ՑԱՅԳ» մարզային հեռուստաընկերություն
Մարզային հեռուստաընկերության զարգացման պատմությունը
 
   Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամը» համաձայնագիր է կնքել «Ցայգ» հեռուստաընկերության հետ, որի համաձայն «Հիմնադրամը» տրամադրում է “Ծանոթություն Չինաստանի հետ” անվանումը կրող «USilk» ֆիլմերի շարքը՝ հեռուստաալիքով և կաբելային հեռուստատեսությամբ հեռարձակման համար:
Ծանոթություն Չինաստանի հետ (ՑԱՅԳ հեռուստաընկերություն) 
http://m.tsayg.am/chinese.html?do=static&page=chinese
 
"Ցայգ" հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1991 թվականին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ պատմական Գյումրում (լիցենզիա № 165 տրված 20.01.2011-ին, գործողության ժամկետը մինչև 20.01.2021): Ծանր երկրաշարժի արդյունքում երկրի տնտեսությունը պարալիզացված էր, սակայն "Ցայգ" հեռուստաընկերությանը հաջողվեց ոչ միայն գոյատևել, այլ նաև անցնել զարգացման դժվար ճանապարհ: 
 
1991 թվականի մայիսի 10-ից "Ցայգ" հեռուստաընկերությունը եղել է Հայաստանի առաջին անկախ հեռուստընկերությունը, որը սկսեց պարբերական հեռարձակումները: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում  "Ցայգ" հեռուստաընկերությանը հաջողվեց դառնալ բարձր վարկանիշով Շիրակի մարզի առաջին հեռուստաընկերություններից մեկը: Տարիների գործունեության ընթացքում հեռուստաընկերությունն ապացուցել է իր անկախությունը, որի արդյունքում դարձել է բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ների ռազմավարական գործընկերը տարածաշրջանում: 
 
 «Ցայգ» հեռուստաընկերության հեռարձակումների շրջանակը ներառում է ողջ Շիրակի մարզի տարածքը (2700 ք/կմ., բնակչությունը՝ ~250.000 անձ.), որի վարչակա  կենտրոնն է Գյումրի քաղաքը (իր մեծությամբ երկրորդ քաղաքը Հայաստանում), մարզի մյուս մեծ քաղաքներն են Մարալիկը և Արթիկը:
 
2010 թվականին սկիզբ դրվեց "Ցայգ" հեռուստաընկերության հաղորդումների թվային հեռարձակումներին, հաղորդումները հասանելի դարձան մարզի 250.000 բնակիչների և ողջ երկրի համար («Ռոստելեկոմ» ինտերնետ հասանելություն ապահովող ընկերության շնորհիվ): "Ցայգ" հեռուստաընկերությունը ՀՀ այլ մարզային հեռուստաընկերությունների հետ կնքել է ցանցային գործընկերության մասին համաձայնագրեր:
 
Մարզային հեռուստատեսության առանձնահատկությունները

"Ցայգ" հեռուստաընկերության ռազմավարությունը տարբերվում է մնացած ԶԼՄ-ներից: Որպես մարզային հեռուստաընկերություն, այն կազմակերպում է տեղական նշանակության խնդիրների քննարկումներ: 

Լսարանի առանձնահատկությունները էապես կախված են մարզի առանձնահատկություններից: Հաշվի առնելով, որ Գյումրի քաղաքում, բացի տեղի բնակիչներից, կա նաև ժամանած մարդկանց մեծ տոկոս՝ հիմնականում Ռուսաստանից զինծառայողների ընտանիքները (~15.000 անձ), հաղորդումների, ֆիլմերի եթերային ցանցը թույլ է տալիս իր նպատակային լսարանում ներառել նաև այդ անձանց: 

Հեռուստաալիքի լսարանն է՝ 70 տոկոսով Շիրակի մարզի բնակչությունը, իսկ 30 տոկոսով՝ ՀՀ այլ մարզերի բնակչությունը: Բացի դրանից, "Ցայգ" հեռուստաընկերության լսարանը ներառում է «Ռոստելեկոմ» ընկերության կաբելային բաժանորդներին:

Հեռուստաալիքի լսարանի տարիքային կազմը՝ 
12-18 տարեկան - 15%
19-30 տարեկան - 25%
31-50 տարեկան - 45%
51 և ավել տարեկան - 15%

Հեռարձակումների ցանց

Հաղորդումների հիմնական քաղաքականությունը հիմնված է նպատակային լսարանի կարիքների և սեփական արտադրության կոնտենտի վրա - 53%:

Հեռարձակումների ցանցում առկա են՝
  • Տեղեկատվական-լրատվական հաղորդումներ,
  • Հասարակական-քաղաքական հաղորդումներ,
  • Կրթա-մշակութային հաղորդումներ,
  • Սոցիալական հաղորդումներ շարք,
  • Կրոնական հաղորդումներ,
  • Ստորտային հաղորդումներ,
  • Գեղարցեստական ֆիլմեր և երիտասարդական սերիալներ,
  • Ուսուցողական և պատմական ֆիլմեր և հաղորդումներ,
  • Մանկական հաղորդումներ: